211652_close_icon

Հունիսի 5-9-ը Երևանից ու դեպի Երևան մի շարք չվերթներ կիրականացվեն

views-count17523 դիտում article-date 23:20 04-06-2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են՝ հունիսի 5-9-ը դեպի Երևան և Երևանից մի շարք չվերթներ են իրականացվելու: «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք. Ս․ թ․ հունիսի 5-ին կիրականացվի Նուր Սուլթան-Երևան-Նուր Սուլթան չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 04:30, Երևանից մեկնում ժամը 06:00): Ս.թ. հունիսի 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս․ թ․ հունիսի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40): Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:00, Երևանից մեկնում ժամը 19:55): Ս.թ. հունիսի 8-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր