211652_close_icon
views-count84399 դիտում article-date 21:14 04-06-2020

Երևանում Ճանապարհային ոստիկաններն ու բժիշկները փրկել են ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը

Այսօր՝ հունիսի 4-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը իր ընթերցողից նամակ է ստացել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր արտասովոր միջադեպ տեղի ունեցավ մեր և Երևանում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջև: Մեր հարազատին, ով 50 տարեկան է, սրտի շրջանում սուր ցավերով և մարմնի դողով պետք էր շտապ Նոր Նորք վարչական շրջանից տեղափոխեինք Նորք Մարաշում գտնվող սրտաբանական ինստիտուտ: Տղամաարդու կյանքը փրկելու համար ամեն մի վայրկյանը մեծ նշանակություն ուներ: Տեսնելով, որ հայտնվել ենք խցանման մեջ, այդ պահին նկատեցինք, որ այդ վայրում է գտնվում ճանապարհային ոստիկանության Toyota մակնիշի 362 II 01 համարանիշի 0020 կողային համարով (բորտ) ավտոմեքենան: Մենք դիմեցինք ճանապարհային ոստիկաններին, որպեսզի նրանք իրենց մեքենայի ուղեկցությամբ՝ արդեն շոկային վիճակում գտնվող մեր եղբորը տեղափոխեն Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց: Ճանապարհային ոստիկանները ցուցաբերեցին ոչ միայն մարդկային վերաբերմունք, այլև մեզ ուղեկցեցին մինչև հիվանդանոց և արդեն տեղում բժիշկները, անցնելով միանգամից գործի, այստեղ էլ նրանք փայլեցին իրենց պրոֆեսիոնալիզմով: Հետո արդեն մեզ հետ զրույցում բժիշկներն ասում էին. «Եթե մի 10 րոպե ուշ բերեիք պացիենտին, ապա գուցե նրա կյանքը հնարավոր չլիներ փրկել»: Ինչքան էլ փորձեցինք ճանապարհային ոստիկանության այդ ծառայողներից ճշտել իրենց տվյալները, նրանք հրաժարվեցին, ասելով, թե՝ մենք մեր աշխատանքն ենք կատարել, իսկ շնորհակալություն մեր կողմից հայտնում ենք նաև բժիշկներին»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներին օգնության ձեռք մեկնածները՝ ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողներ են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր