97048 դիտում
23:04 26-09-2019
Վրաերթ Երևանում. մինչ ոստիկանները պարզում են վրաերթի հետևանքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված տղամարդու ինքնությունը, կատարողը ներկայացել է ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 25-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի 2/3 հասցեի մոտ 45-50 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդուն վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից հեռանալու փատով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 02:00-ի սահմաններում անձը չպարզված տղամարդը վրաերթի էր ենթարկվել, իսկ վարորդն էլ նրան թողնելով անօգնական, հեռացել էր դեպքի վայրից:
Նշված վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սապայական գումարտակի ծառայողները Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ա. Թևոսյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը առավոտյան ժամը 10:00-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչի, 29-ամյա Վաչե Ս.-ն, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Toyota մակնիշի 90 ՍՍ 009 համարանիշի ավտոմեքենայով: Лучшие лицензионные онлайн казино украины вы можете найти список на странице с казино приватбанк https://casinosonline.com.ua/privatbank-casinos
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթի ենթարկվածի, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, ինքնությունը պարզելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+