2862 դիտում
13:21 05-06-2020
Հարկային եկամուտները նախորդ տարում աճել են 16.4 տոկոսով. փոխվարչապետը ներկայացրել է կատարողականը
Պետական բյուջեի կատարումը 2019-ին համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին. հարկային եկամուտները, ծախսերը աճել են: «[url=https://armenpress.am/arm/news/1017524.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ ներկայացնելով կատարողականի զեկույցը:
Փոխվարչապետը նախ հիշեցրեց, որ 2019-ին ՀՀ տնտեսությունը շարունակեց աճել նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով և գրանցվեց բարձր՝ 7.6 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա նկատմամբ արագանալով 2.4 տոկոսային կետով: Նույն ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճը կազմեց 2.9 տոկոս: ԵՄ և ԵԱՏՄ միջին աճերը կազմեցին համապատասխանաբար 1.4 և 1.6 տոկոս:
«2019 թվականի 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 1.4 տոկոս: Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերի ծավալներն ու ներգրավված ավանդները 2019-ին շարունակել են աճել բարձր տեմպերով, իսկ ՀՀ դրամով վարկերի և ավանդների տոկոսադրույքների նվազեցման միտումները եղել են ակնհայտ: 2019-ի պետական բյուջեի կատարումը համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին: Պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետբյուջեի պակասուրդի մեծությունը, իսկ ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը ցածր է եղել անվանական ՀՆԱ-ի աճի պատմական միտումների հիման վրա հաշվարկված ցուցանիշից»,-ասաց Գրիգորյանը:
2019-ին սեպտեմբերին ՀՀ-ն միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով արտարժութային պարտատոմսեր՝ 4.2 տոկոս եկամտաբերություն: «Եթե 2015-ի մարտին թողարկված 10 տարի մարման ժամկետով պարտատոմսերի եկամտաբերության ձևավորման մեջ երկրի ռիսկի բաղադրիչը գնահատվել է 551.8 բազիսային կետ, այսինքն՝ 5.5 տոկոսային կետ, ապա նոր թողարկված նույն ժամկետայնության պարտատոմսերի համար ներդրողների կողմից երկրի ռիսկը գնահատվել է 242.8 բազիսային կետ, այսինքն՝ 2.4 տոկոսային կետ: Ըստ էության՝ ռիսկի մարժան կիսվել է, որը շատ լավ բնութագրիչ է»,-նշեց փոխվարչապետը:
2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրլն դրամ եկամուտ՝ 16.7 տոկոսով կամ շուրջ 223 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում հարկային եկամուտներն աճել են 16.4 տոկոսով կամ 206 մլրդ դրամով: Հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը 2019-ին կազմել է 22.35 տոկոս, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համապատասխան ցուցանիշը: Պետբյուջեի ծախսերը 2019-ին կազմել են շուրջ 1.6 տրլն դրամ՝ 92.4 տոկոսով ապահովելով տարեկան ճշտված ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 12.6 տոկոս կամ շուրջ 182 մլրդ դրամով:
2019-ի պետբյուջեն կատարվել է 64 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 41.6 տոկոսը: 2018-ի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39.3 տոկոսով: Պակասուրդ-ՀՆԱ ցուցանիշը 2019-ին կազմել է 1 տոկոս՝ կանխատեսված 2.2 տոկոսի և 2018-ի 1.8 տոկոսի դիմաց: 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ կառավարության պարտքը կազմել է շուրջ 3.2 տրլն դրամ, այսինքն՝ 6.8 մլրդ դոլարին համարժեք կամ ՀՆԱ-ի 50 տոկոսը, իսկ 234 մլրդ դրամ՝ շուրջ 489 միլիոն դոլարին համարժեք կամ ՀՆԱ-ի 3.6 տոկոս կազմել է Կենտրոնական բանկի պարտքը:
Նմանատիպ նյութեր
1249 դիտում
10:42 29-05-2023
2022-ի հարկային եկամուտները 2017-ի նկատմամբ ավել են 66,3 տոկոսով, իսկ 2018-ի նկատմամբ՝ 53 տոկոսով. Փաշինյան
1495 դիտում
16:25 01-06-2016
2016 թ. մայիսին բյուջեի հարկային եկամուտները 5.2 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա մայիսի ցուցանիշը
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»