211652_close_icon
views-count8767 դիտում article-date 22:28 05-06-2020

Հայկ Մարությանի օրոք Մարգարյան փողոցի մայթերից մեկում` հետիոտնային անցման վրա 2 կրպակ է տեղադրվել, մեկը՝ վերջերս. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/06/05/khazhakyan/3309091?fbclid=IwAR0v52tAceEf3p6cIJ8FqxV0NR-IMQrn_OogBeizGJr1WEK1g05me6r3OzU]Tert.am-[/url]ը գրում է. Եթե հիշում եք, 2018 թվականին Հայաստանում տեղի ուենցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդավարական հեղափոխությունը, Հայկ Մարությանը ընտրվեց քաղաքապետ և մեզ բոլորիս խոստացավ նոր Երևան՝ զերծ հին խնդիրներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղի եթերում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով այդ պահին գտնվում էր Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում։ «Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս՝ ինչ է եղել Մրությանի օրոք: Մայթով քայլում ես, մեկ էլ պարզվում է՝ անմիջապես մայթի վրա մի հատ բուտկա է հայտնվել: Սա հայտնվել է Մարությանի օրոք, իսկ բառացիորեն օրեր առաջ այստեղ բերել, երկրորդ կրպակն են դրել: Մարդիկ կան՝ աչքեր չունեն և չեն տեսնում, որ սա հետիոտնային անցման վրա է»,- նշեց նա: «Ես ուզում եմ տրամաբանությունը հասկանալ՝ հետիոտնային անցումն անցում ես, հո՛պ բուտկա, ի՞նչ բուտկա է, Մարությանի օրոք, այս մի քանի օրը տեղադրված բուտկա»,- ասաց Խաժակյանը և հավելեց, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հանձնարարակի համաձայն կրպակը պետք է ապամոնտաժվեր, սակայն ապամոնտաժում չի եղել, պահպանվել է, կողքն էլ ավելացվել է մյուս կրպակը: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր