211652_close_icon
views-count18486 դիտում article-date 12:19 24-11-2022

Վրաերթ Երևանում․ Honda-ն հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վիրավորին մինչև բժիշկների օպերատիվ ժամանումը, տեղում օգնություն է ցուցաբերել Արաբկիրի 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Honda Spedvagon մակնիշի ավտոմեքենան Հրաչյա Ներսիսյան 6 հասցեի դիմաց, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Ու մինչ շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի ժամանումը, վրաերթի ենթարկվածին տեղում առաջին օգնություն է ցուցաբերել նշված վայրով անցնող Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի Արաբկիրի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Ռաֆիկ Վելյանը։ Ապա շտապօգնության բժշիկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արմեն Մուրադյանն ու Գարիկ Մարգարյանը։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր