211652_close_icon
views-count1193 դիտում article-date 16:13 06-06-2020

Մեր նյարդային համակարգը շատ փխրուն է, վեր ենք թռնում ամեն բարձր ձայներից ու լացերից. Զառա Արամյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք,մեր սերունդը, ցավոք սրտի շատ բան տեսանք, ապրեցինք,տառապեցինք...և աղետալի երկրաշարժը,և արցախյան պատերազմը, և շրջափակումը, մութ ու ցուրտ տարիները, էլ մսի ու ձկան փոշուց պատրաստած տոլման, էլ տալոնով հացի կիլոմետրանոց հերթերը, էլ վառված մոմերից տանը ձուլված նոր մոմերը, էլ վերմակով թաք պահվող ճաշը, էլ ավտոյի մարտկոցով տանը միացրած հեռուստացույցը, էլ ֆուջիկաներից սևացած ձեռքերն ու քթանցքները, էլ կրակոցներ ու մահեր օրը ցերեկով, էլ կրկին պատերազմ՝ապրիլյան...ողբ ու ողբերգություն... մեր նյարդային համակարգը շատ փխրուն է, վեր ենք թռնում ամեն բարձր ձայներից ու լացերից...հիմա այս դաժանությունը՝ կորոնավիրուսը, որն պահում է բոլորիս վախի մթնոլորտում...ամբողջ գիշեր աչք չկպցրեցի.. ամբողջ գիշեր շտապօգնության մեքենաների սառսափեցնող "սիրենաներն" էին փորթում գիշերային լռությունը.. մտքումս հաշվում էի, թե քանի կանչ է, քանի պոտենցիալ հիվանդի են տեղափոխում հիվանդանոց... ցավ է.. ուժգին ցավ.. միայն.. գիշերվա երեքին, կամ հինգին միթե այդքան շատ է երթևեկությունը, միթե շտապօգնության մեքենաներին պետք է ջանալ, որ ճանապարհ ազատվի, տեղ տրվի, որ այդքան բարձր ազդանշանով են տեղաշարժվում գիշերն ու լուսադեմին... ախր մեղք ենք, ախր միայն այդ ձայնը կարող է քեզ հիվանդացնել... ամեն շտապօգնության մեքենայի ետևից աղոթում եմ, որ շուտ հասցնեն, հնարավորինս փրկեն, նաև խնդրում եմ վերանայել գիշերներին, լուսադեմին սիրենաները միացնելը.. չե որ թե վիրուսից, թե սրտի կատվածից կարող են լինել զոհեր... Կոչ եմ անում առողջապահության նախարարությանը, Քաղաքապետարանի առողջապահության վարչությանը՝ բոլոր նրանց, ով իրավասու է այս հարցին շուրջ լուծումներ տալ, մտածել այս արդիական հարցի շուրջ.. Շնորհակալություն..Աստված պահապան Հայաստանն ու հայ ազգին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր