211652_close_icon
views-count836 դիտում article-date 23:41 07-06-2020

Սպիտակի բուժկենտրոնը վաղվանից կծառայի կորոնավիրսով հիվանդների բուժման համար

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն: Սիրելի լոռեցիներ, հայրենակիցներ, ևս մեկ անգամ խնդրում եմ, #կրեքդիմակ, #փրկեքկյանքեր»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր