794 դիտում
09:55 08-06-2020
Այսօր Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա Հայաստանի 33 քաղաքացի
Լոս Անջելեսի միջազգային օդակայանից շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Հունիսի 6-ին Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց ևս 59 ՀՀ քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերի շնորհիվ փոխկապակցվել են երկու չվերթներ, որոնք իրականացնում են KLM և Belavia ավիաընկերությունները։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը։
Այս երթուղիով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան կազմակերպվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ Արդեն վերադարձել է 273 ՀՀ քաղաքացի։ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին, ինչպես նաև աջակցում կազմակերպական հարցերում։
Հունիսի 8-ին Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա ևս 33 ՀՀ քաղաքացի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3166 դիտում
15:43 31-03-2020
«Բելավիա»-ն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով
11835 դիտում
20:43 27-06-2020
Լոս Անջելես – Երեւան ուղիղ չվերթ կլինի հուլիսի 11-ին․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Այս բաժնից
565 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
679 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
577 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն