3288 դիտում
10:39 09-06-2020
Ով է լինելու Հանրայինի լրատվական ծառայության նոր տնօրենը․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձին նախորդած տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի սկանդալային միջադեպից հետո` Հանրային հեռուստաընկերությունն առ այսօր մնացել է առանց գործադիր տնօրենի և լրատվական ծառայության տնօրենի:
Նախկին գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը հեռացավ աշխատանքից, իսկ լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանն առ այսօր շարունակում է աշխատել, բայց միայն որպես հաղորդավար:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության կուլիսներում լայնորեն խոսակցություններ են շրջանառվում, որ արդեն հայտնի է, թե ով է լինելու Հանրայինի լրատվական ծառայության նոր տնօրենը:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողներով համալրված Հանրային հեռուստաընկերության լրատվականի թիմը կավելանա ևս մի «Ազատության» կադրով, որն էլ կղեկավարի և կկոորդինացնի իր նախկին գործընկերներին: Խոսքը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կառլեն Ասլանյանի մասին է, որը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կստանձնի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը` փոխարինելով Պետրոս Ղազարյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6181 դիտում
09:13 30-05-2019
Հրաժեշտ կտան Հանրայինի լրատվական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանին. «Ժամանակ»
Այս բաժնից
1486 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
1981 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»