6192 դիտում
15:26 09-06-2020
Տեսչական մարմինը Պտղնի համայնքում հայտնաբերել է ինքնակամ ձկնաբուծական լճեր
2020թ. մայիսին ՀՀ Կոտայքի մարզպետարանից ստացված գրությունում նշված խնդիրների համաձայն՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի եւ հողօգտագործման վերահսկողության վարչությունը, ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։
Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 3.7604հա մակերեսով՝ 5 տարբեր գրանցված սեփականության իրավունքով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, արոտ եւ այլ գործառնական նշանակության հողամասերում՝ առանց որեւէ օրինական եւ նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր:
Հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել:
Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները չօրինականացնելու պատճառով համայնքի բյուջե չեն մուտքագրվել եւ չեն մուտքագրվում զգալի չափով գումարներ:
Արձանագրված խախտումների եւ թերությունների հիմքով` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզպետին՝ կազմված ակտում արձանագրված խախտումների համար, Պտղնի համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու եւ միաժամանակ պարտավորեցնելու խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու համար։
Նմանատիպ նյութեր
1832 դիտում
13:27 12-03-2020
Տեսչական մարմինը Գայ համայնքի ձկնաբուծական լճերի գործով դիմել է դատախազություն
Այս բաժնից
670 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
946 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1105 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն