211652_close_icon
views-count13635 դիտում article-date 22:23 09-06-2020

2 անչափահաս երեխա ունեմ Ռուսաստանում, պետք է գնամ աշխատեմ, որ կարողանամ պահել երեխաներիս. քաղաքացին ահազանգում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից մեկից, ով հայտնել է, որ 9 տարի բնակվել է ՌԴ-ում, այնտեղ ընտանիք կազմել, երեխաներ ունեցել: Մարտ ամսին Հայաստան է եկել հուղարկավորության ու այլեւս չի կարողանում մեկնել երեխաների մոտ՝ սահմանները փակ լինելու պատճառով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Գեղամ Քոչարյանն ասում էր. «Սահմանները փակ են, երեխաներս այնտեղի քաղաքացիներ են, ես Հայաստանի քաղաքացի եմ, ամուսնացել եմ Ռուսաստանի Դաշնությունում, երեխաներիս հայրություն եմ ճանաչել, երեխաներս ՌԴ քաղաքացիներ են, ես մարտի 13-ին թաղում եկա, հետո սահմանները փակվեցին: Մի քանի անգամ զանգահարել եմ դեսպանատուն, ոչ մի նրոմալ ինֆորմացիա չեն տվել: Ես իրենց ասում եմ, որ կինս չի աշխատում, ընտանիքում միակ աշխատողը ես էի, եւ որ պետք է անպայման մեկնեմ, որ երեխաներիս կարողանամ պահել, բայց ոչ մի պատասխան չեն տալիս: 2 անչափահաս երեխա ունեմ, 9 ամսական աղջիկս է, 1.9 ամսական՝ տղաս»: «Կինս չի աշխատում, երեխաների խնամքով է զբաղվում, կինս էլ է հայ, պարզապես ՌԴ քաղաքացի է: Եթե պետք է սոված մեռնեմ, քանի որ այնտեղ էլ գործ չկա, ավելի լավ է այնտեղ մեռնեմ, գոնե ընտանիքիս, երեխեքիս կողքը կլինեմ»,-ասաց Գ. Քոչարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր