211652_close_icon
views-count7301 դիտում article-date 22:37 09-06-2020

Հայաստանը պատերազմող երկիր է, իսկ պատերազմող երկրի համար ԱԱԾ պետ լինելը՝ ահավոր մեծ պատասխանատվություն. Կարո Ղուկասյան

Հեղափոխության օրերին ժողովրդի կողմից սիրելի ու հեղափոխության խորհրդանիշներից մեկը համարվող Կարո Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ես կյանքում ոչ մի չար ու բացասական բան չեմ պահել իմ ներսում։ Ուշադիր հետևում եմ ներքաղաքական զարցացումներին ու կուզենամ խոսել Արգիշտի Քյարամյանի մասին, որովհետև իրեն անձամբ ճանաչում եմ։ Ես կցանկանամ, որ Քյարամյանը իր գործի մեջ կյանքում անհաջողություն չունենա (որովհետև իր անհաջողությունը մեր երկրի համար կլինի ճակատագրական) ու պատվով կատարի իր պարտականությունները, իր առջև դրված խնդիրները։ Հայաստանը պատերազմող երկիր է, իսկ պատերազմող երկրի համար ԱԱԾ պետ լինելը ահավոր մեծ պատասխանատվություն։ Մեծ ու ծանր պատասխանատվություն է պայքարել, թե ներքին, թե արտաքին թշնամիների դեմ։ Հաջողություն եմ մաղթում Արգիշտի Քյարամյանին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր