211652_close_icon
views-count10162 դիտում article-date 10:05 21-07-2017

Նախագահական մոդելը պատերազմող երկրի համար միանշանակ ճիշտ է. Վիտալի Բալասանյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂՀ նախագահի ընտրություններին, երբ այդ երկրի խորհրդարանը որպես անցումային նախագահ ընտրեց պաշտոնավարման երկրորդ ժամկետը բոլորած Բակո Սահակյանին: «Մի անգամ էլ Ղարաբաղում, երբ որ պետական պաշտպանության կոմիտե է եղել, ես այն ժամանակ էլ էի պատգամավոր, և մենք անցումային փուլի համար այն ժամանակ նախագահ ընտրեցինք: Դրանից հետո համաժողովրդական ընտրություններ եղան,- ասել է Բալասանյանը՝ հավելելով. «Արցախում նամանավանդ պետք է միանձնյա ղեկավար: Նախագահական մոդելը պատերազմող և մեր նման երկրի համար միանշանակ ճիշտ է: Ես միանշանակ կողմ եմ, գտնում եմ ճիշտ և դա միանգամայն հիմնավորված է»: Իսկ թե անցումային փուլից հետո ով է լինելու ԼՂՀ նախագահը, նա չի մանրամասնել. «Ժամանակը ցույց կտա, թե ում ենք տեսնում երկրի նախագահ: Մենք չգիտենք, թե վաղն աշխարհում ինչ զարգացումներ են լինելու»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր