211652_close_icon
views-count976 դիտում article-date 13:16 10-06-2020

ՏԿԵ փոխնախարարները վարակվել են կորոնավիրուսով և արդեն առողջացել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների երկու փոխնախարարները վարակվել են կորոնավիրուսով, սակայն արդեն առողջացել և վերադարձել են աշխատանքի: «[url=https://armenpress.am/arm/news/1017981.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույում: «Ունեցել ենք հիվանդներ, այս փուլում, եթե չեմ սխալվում, որևէ հիվանդ պետք է չունենանք: Հիվանդացել են իմ երկու տեղակալները, երկուսն էլ կազդուրվել են, առողջացել, հիմա աշխատանքի մեջ են»,-ասաց Պապիկյանը: Հայաստանում հունիսի 10-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 73 156 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227 դեպք:

Նմանատիպ նյութեր