211652_close_icon
views-count16511 դիտում article-date 17:24 20-04-2020

124 ոստիկան է ինքնամեկուսացվել, 30-ը՝ մեկուսացվել, 10 ոստիկան վարակվել է կորոնավիրուսով, նրանցից 5-ն արդեն առողջացել են. ՀՀ փոխոստիկանապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/04/20/police/3268099?fbclid=IwAR2Cc8nW-nAO3Ln4naP8P1BdPO8ufriP9ug3Rmthri9Sm3YoCOtYEpQcA98]Tert.am-[/url]ը գրում է. 124 ոստիկան է ինքնամեկուսացվել, 30-ը՝ մեկուսացվել, 10 ոստիկան վարակվել է կորոնավիրուսով, նրանցից 5-ն արդեն առողջացել են: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսն հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նա հայտնեց, որ ԻԻՀ-ից ՀՀ մուտք գործած բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները եղել են 1271-ը, որոնց ուղեկցումն իրականացվել է 1197 կարգախմբերի կողմից: «Ճանապարահային ոստիկանության ծառայության կարգախմբերի կողմից համավարակի կանխարգելման շրջանակում իրականցվել են 106 տրանսպորտային միջոցների ուղեկցումներ՝ 136 կարգախմբերի միջոցով: Դեպի ԱՀ թույլատրվել կամ արգելվել է տրանսպորտային միջոցների մեկնումը՝ 2946 թույլտվություն, 603՝ արգելք»,-ասաց նա: Մհրյանի տեղեկացմամբ՝ Ոստիկանության կողմից տնտեսական գործունեություն ծավալող 2195 սուբյեկտների բաժանվել են իրազեկումներ, 2065 օբյեկտի տնտեսական գործունեությունը դադարեցվել է, 82 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182,3 հոդվածի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտելու հոդվածի հատկանիշներով նախատեսված իրավախախտում կատարելու համար կազմվել է 10 377 վարչական արձանագրություն, 182,3 հոդվածի 2-րդ մասով ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակման կանոները խախտելու համար՝ 82 արձանագրություն, ազատ տեղաշարժի կանոնները խախտելու համար՝ 10 269 արձանագրություն, 26-ը՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար: Թվով 10 377 վարչական արձանագրություններից 6706-ի դեպքով կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ»,-ներկայացրեց փոխոստիկանապետը: Նա հայտնեց նաև, որ ՀՀ մարզերի ու Երևանի և Երևանի վարչական շրջանների միջև բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու նպատակով ապրիլի 1-ից նշանակված են անցակետեր. գործում են 67 հատուկ անցակետեր, որոնցում յուրաքանչյուր օր ծառայություն են իրականացնում տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի, ճանապարհային ոստիկանության, ԱԱԾ-ի և ռազմական ոստիկանության ծառայողները: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/04/20/police/3268099?fbclid=IwAR2Cc8nW-nAO3Ln4naP8P1BdPO8ufriP9ug3Rmthri9Sm3YoCOtYEpQcA98]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր