211652_close_icon
views-count816 դիտում article-date 15:51 11-06-2020

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 416 հազարից

COVID-19 վիրուսի հետևանքով ողջ աշխարհում մահացել է 416,201 մարդ։ Այդ մասին տեղեկանում ենք Ջոն Հոփքինսի համալսարանի կայքից։ Վարակվածության հաստատված դեպքերի թիվը հունիսի 11-ի դրությամբ կազմում է 7,360,239։ Միայն ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 2 մլն 464 հազարի, մահացել է 112 հազար 24 պացիենտ, Բրազիլիայում վարակվածների թիվը կազմում է 772 հազար 416, մահացել է 39 հազար 680 պացիենտ, Մեծ Բրիտանիայում այդ թիվը կազմում է 291 հազար 558, մահացել է 41 հազար 213 պացիենտ, Հնդկաստանում վարակվածների թիվը կազմում է 276 հազար 583, մահացել է 8 հազար 38 պացիենտ, Իսպանիայում՝ 242 հազար 280 վարակակիր, մահացել է 27 հազար 136 պացիենտ, Իտալիայում՝ 235 հազար 763 վարակակիր, մահացել է 34 հազար 114-ը, Պերուում՝ 208 հազար 823 վարակակիր, մահացել է 5 հազար 903-ը։ Ընդհանուր հաշվով՝ կորոնավիրուս է հայտնաբերվել աշխարհի ավելի քան 200 երկրներում։

Նմանատիպ նյութեր