5090 դիտում
10:08 30-03-2020
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 33 հազարից
Covid-19 վիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում հասել է 33 հազար 210-ի, վարակված է 703 հազար 734 մարդ։ Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը։
Իսկ ըստ ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ ամբողջ աշխարհում վիրուսով վարակված է 720 հազար 117 մարդ։
Վարակվածության թվով առաջինը Միացյալ Նահանգներն է, որտեղ վիրուսով վարակվել է 136 հազար 880 մարդ, մահացել՝ 2709-ը։ Այդ երկրի իշխանություններն սկսել են ուսումնասիրել քաղաքացիների տեղաշարժը սմարթֆոնների միջոցով:
Երկրորդ տեղում Իտալիան է վարակվածների ու մահացածնրի թվով (97,689 վարակված, 10779 մահացած)։
Իսպանիայում վարակված 7 հազար մարդ կա, Գերմանիայում վարակվածների թիվն ավելի քան 62 հազար է։
Նշենք, որ կորոնավիրուսի օջախ համարվող Ուհանը դանդաղ վերադառնում է սովորական կյանքի. Չինաստանում համաճարակը պաշտոնապես ավարտված է հայտարարվել։
Նմանատիպ նյութեր
771 դիտում
15:51 11-06-2020
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 416 հազարից
783 դիտում
16:34 02-05-2020
Իսպանիայում COVID-19-ի զոհերի թիվն անցել է 25 հազարից
1369 դիտում
10:02 12-02-2023
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 24 հազարից
Այս բաժնից
493 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
691 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
736 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար