1368 դիտում
17:50 11-06-2020
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացնում է ՏԻՄ բարեփոխումների ծրագիր՝ 8,6 մլն դոլարով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացնում է ՏԻՄ բարեփոխումների ծրագիր, որի բյուջեն կազմում է 8.600.000 դոլար:
Ծրագրի թիրախում են Հայաստանի առաջին 13 խոշորացված համայնքները՝ Տաթև, Դիլիջան, Թումանյան, Ուրցաձոր, Վայք, Գորիս, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Սարչապատ, Ամասիա, Աշոցք և Արփի: Գործընթացը ակտիվ ընթացքի մեջ է, և արդեն իրացվել է 5 մլն. դոլարը, որի արդյունքում միավորված համայնքերը ստացել են 61 միավոր կոմունալ տեխնիկա, 75 միավոր գյուղտեխնիկա, 1060 միավոր աղբի կոնտեյներներ, կառուցվել է 3 կայանատեղ, հասարակական տրանսպորտի 6 կանգառ, հիմնադրվել է 4 ինժեներական լաբորատորիա՝ 1 քաղաքային եւ 3 գյուղական դպրոցներում, ընթացքի մեջ է 5 արեւային կայանների կառուցումը:
Համայնքների կարողությունների զարգացման արդյունքում վերջիններիս կողմից իրականացվել է մոտ 2350 կիլոմետր ներհամայնքային գրունտային և դաշտային / հողային ճանապարհների վերականգնում, մոտ 185 կիլոմետր ջրագծերի, ներքին ցանցերի և մայրուղիների վերանորոգում և անցկացում, մոտ 3160 կիլոմետր ձնահեռացում, ճանապարհների բացում, 40 գյուղական բնակավայրերում հիմնվել և անխափան գործում է աղբահանման ծառայություն, ավելի քան 75 կիլոմետր սելավատարների, բաց ջրատարերի և գետերի հուների մաքրում, սպասարկվել են մոտ 2000 արտաքին լուսավորության սարքեր ու սյուներ, 13 համայնքներում ստեղծվել է 90 աշխատատեղ և այլն:
Ծրագրի իրականացման դրական արդյունքներից է նաև համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:
Վերը նշվածը նվազագույն նկարագորությունն է այն ամենի, ինչ արվել և արվում է, այս ամենը գալիս է վերահաստատելու համայնքների խոշորացման արդյունավետությունը, և որ ամենակարևորն է՝ ՀՏԶՀ-ի հայացքն ուղղված է մարզերին ու դրանց հզորացմանը, և մեր բոլոր ծրագրերը ասվածի վառ վկայությունն են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3384 դիտում
09:18 14-02-2018
Հայաստանի զարգացման հիմնադրամը բյուջեի միջոցներով գնում է սիգարետներ՝ 1500 դրամով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան