1062 դիտում
21:41 13-06-2020
ԵՊԲՀ-ի մասին հոդվածն աշխարհահռչակ ամսագրում
«Վերջին ամիսներին բուժաշխատողների կարիքն առավել նկատելի էր...» ,- այսպես է սկսվում Ժենևում լույս տեսնող newSpecial ամսագրում տպագրված «Ինչպես բժշկական համալսարանը դարձավ պետական խոշորագույն հարկատուն և օգնեց երկրին հաղթահարել գլոբալ առողջապահական մարտահրավերները» վերնագրով հոդվածը՝ նվիրված Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին և իր 100-ամյա գործունեությանը: newSpecial ամսագիրը, որը տպագրվում է 1949թ-ից, հրատարակվում է Ժենևում գործող բոլոր միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար՝ 10,000 օրինակով: Այս հեղինակավոր ամսագրի գլխավոր խմբագիրն է հայտնի հայ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, ԵՊԲՀ շրջանավարտ և այցելու պրոֆեսոր Գարրի Ասլանյանը:
«Իր 3500 աշխատակիցներով, տարբեր ֆակուլտետներում սովորող 8000 ուսանողներով և 3 հիվանդանոցներով, Երևանի պետական բժշկական համալսարանը ներկայումս հանդիսանում է բժշկական կրթության, կլինիկական բժշկության, գիտության և նորարարությունների Հայաստանի ամենաազդեցիկ և ամենախոշոր կառույցը: Հիմնադրված 100 տարի առաջ, գլոբալ առողջապահական և գեոքաղաքական արհավիրքների ժամանակահատվածում, իր գործունեության ողջ ընթացքում Համալսարանը կարևորագույն դեր է կատարել երկրի զարգացման գործում: Երկրի պատմության ամենաճգնաժամային պահերին Համալսարանը հանդիսացել է միասնականության և ազգային վերածննդի միջոցներից մեկը:»
Հոդվածում անդրադարձ է արվել ԵՊԲՀ և իր շրջանավարտների, աշխատակիցների և ուսանողների մասնակցությանը վերջին հարյուրամյակում Հայաստանի համար կարևորագույն պահերին՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմ, Սպիտակի երկրաշարժ, Արցախյան պատերազմ, և ներկայումս՝ կորոնավիրուսի դեմ պայքար:
Վերջին տարիների ձեռքբերումների մեջ առանձնացվել է Հայրենիքի պաշպանի տան հիմնադրումը և Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի ձեռքբերումը, «որը հանդիսանում է եզակի օրինակ, երբ նախկինում պետական ինստիտուտը, որը սեփականաշնորհվել էր 90-ականներին և ժամանակի ընթացքում կորցրել իր երբեմնի ուժը, ձեռք է բերվել Համալսարանի կողմից 2018թ-ին՝ կրկին դառնալով պետական, և սկսել է զարգանալ արագ տեմպերով»:
2019թ-ին Համալսարանը դարձավ Հայաստանի խոշորագույն պետական հարկատուն: Նույն տարում, ԵՊԲՀ ավարտական երեկոյի ընթացքում, ՀՀ Վարչապետն իր խոսքում ԵՊԲՀ-ն անվանեց «Հայաստանի ամենահաջողված պետական բուհը, որն արտահայտում է բարձրագույն կրթության ապագայի մեր տեսլականը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7309 դիտում
21:55 22-03-2017
Եվրոպական հեղինակավոր ամսագրում Արցախի մասին հոդված է հրապարակվել