7309 դիտում
21:55 22-03-2017
Եվրոպական հեղինակավոր ամսագրում Արցախի մասին հոդված է հրապարակվել
European Union Foreign Affairs Journal հեղինակավոր ամսագրում (Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագիր) հրապարակվել է փետրվարի 20-ին Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական պառլամենտի նախկին անդամ Յանս Յուրգեն Զահորկան ծավալուն հոդվածը:
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրում հրապարակած իր հոդվածում, հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած Զահորկան նախ մեջբերել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի խոսքը, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո առաջնայնությունը կտրվի Արցախ անվանմանը:
«Փետրվարի 20-ին 155.000 բնակիչ ունեցող Ադրբեջանից անջատ տարածքի քաղաքացիները քվեարկել են հօգուտ նոր Սահմանադրության: Փոփոխություններից մեկը կլինի նոր անունը: Երկու անուններն էլ «նույնական են» (հոդված 1 (2) Նոր Սահմանադրություն)»,- նշել է հոդվածագիրը և հավելել, որ Արցախը որևէ երկրի կողմից չի ճանաչվել, թեև այն շատ կապեր ունի Հայաստանի հետ, այդ թվում` արժույթը, ճանապարհային կապը, եւ ռազմական աջակցությունը:
Անդրադառնալով հանրաքվեին՝ հեղինակավոր ամսագրի խմբագիրը նշել է, որ այն անցկացվել է ժողովրդավարական կանոններին համահունչ, իսկ կառավարման նախագահական համակարգին անցնումը կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար լիովին արդարացված է: Այս համատեքստում հոդվածագիրն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն երկուսուկես տոկոսը ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք:
Հանրաքվեին դիտորդական առաքելությունների մասնակցության առումով հոդվածում նշվում է, որ գործընթացին հետևել են միջազգային դիտորդներ, որոնց շարքում էին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության, Ավստրիական «Ազատական» աջակողմյան կուսակցության պատվիրակությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայից ժամանած միջազգային դիտորդներ։
Արձանագրելով, որ չնայած հանրաքվեին չէին մասնակցում դիտորդներ միջազգային կազմակերպություններից, ինչպիսիք են՝ օրինակ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, Եվրոպայի Խորհուրդը եւ այլն, հոդվածի հեղինակը նշում է. «Դա ապագայում պիտի փոխվի, այնպես որ ընտրության կամ հանրաքվեի գնահատականները պետք է ավելի լուրջ ընդունվեն Եվրոպայում, ինչպես արցախցիներն արդարացիորեն պնդում են, Արցախը պետք է լինի եվրոպական արժեհամակարգում»:
Հոդվածում խմբագիրն ընդգծում է նաև, որ լայնորեն չդիտարկված, սակայն բավականին լավ անցկացված հանրաքվեն (այդ թվում՝ ողջամիտ ընդդիմության մասնակցությամբ) կայացել է Եվրոպայի սահմաններին եւ մեծապես համապատասխանում է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական գործընթացների լավ պրակտիկայի վերաբերյալ կանոնագրքով» նախատեսված նորմերին։
EUFAJ (European Union Foreign Affairs Journal) անգլալեզու էլեկտրոնային պարբերական է, որը լուսաբանում է Եվրոպական Միության արտաքին հարաբերություններին, արտաքին առևտրին, անվտանգության քաղաքականությանը, ԵՄ և երրորդ երկրների միջև հարաբերություններին, տարածաշրջանային ինտեգրացիային, ինչպես նաև մարդու իրավունքներին վերաբերող հարցեր։
Պարբերականը հրատարակվում է 2009 թ. նոյեմբերից՝ գերմանական LIBERTAS - Europäisches Institut GmbH հետազոտական կենտրոնի կողմից, որը զբաղվում է եվրոպական և միջազգային կառավարման և տնտեսության հարցերով։
Ամսագիրը պարունակում է գիտական ու վերլուծական հոդվածներ, մեկնաբանություններ, վավերագրություններ, ակնարկներ։ Այն հրապարակում է նաև տարբեր երկրների հեղինակների կողմից ներկայացված հոդվածներ՝ որոնք կարող են նվիրված լինել ոչ միայն ողղակիորեն ԵՄ արտաքին քաղաքականությանը, այլ նաև երրորդ երկրներին, որոնց հետ ԵՄ հարաբերություններ ունի։
[url=http://artsakhpress.am/arm/news/63926/evropakan-hexinakavor-amsagrum-arcakhi-masin-hodvats-e-hraparakvel.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
1059 դիտում
21:41 13-06-2020
ԵՊԲՀ-ի մասին հոդվածն աշխարհահռչակ ամսագրում
6951 դիտում
16:29 22-01-2014
Հայկական «Վիքիպեդիայում» հերոս Արմեն Հովհաննիսյանի մասին հոդված է ստեղծվել
Այս բաժնից
1165 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2955 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1114 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում