211652_close_icon
views-count59393 դիտում article-date 22:28 13-06-2020

Տավուշի մարզի ոստիկանների կողմից վնասազերծված՝ մինչև ատամները զինված 5 անդամներից 3-ը կալանավորվել են, 2-ը՝ ազատ են արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդիկ Կոստանյանը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Մովսես Նավասարդյանի, 27-ամյա Դավիթ Ասլանյանի, 29-ամյա Սիմոն Սիմոնյանի, 29-ամյա Էդգար Ավդալյանի և 30-ամյա Արթուր Օսեյանի նկատմամբ: Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ռաֆայել Մելքոնյանը դռնփակ դատական նիստերն անցկացնելու և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշում կայացրել և Է. Ավդալյանը, Մ. Նավասարդյանը և Ա. Օսեյանը կալանավորվել են և վերցվել երկամսյա կալանքի, իսկ Ս. Սիմոնյանն ու Դ. Ասլանյանը ազատ են արձակվել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 8-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանի, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ոստիկանության Դիիջանի բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Դիլիջան քաղաքում իրականացրել էին հատուկ օպերացիա։ Ինչպես Տավուշի մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/09/1156860/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի արդյունքում Կամոյի փողոցում տեղակայված անշարժ պահակետից ժամը 23։50-ի սահմաններում ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով Դիլիջանի ոստիկանություն էին բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Մովսես Նավասարդյանին, 27-ամյա Դավիթ Ասլանյանին, 29-ամյա Սիմոն Սիմոնյանին, 29-ամյա Էդգար Ավդալյանին և 30-ամյա Արթուր Օսեյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք եղել էին Mercedes Benz S500 մակնիշի 07 ԼT 070 համարանիշի ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբերվել է 2 հատ ինքնաձիգեր։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր