211652_close_icon
views-count926 դիտում article-date 12:28 14-06-2020

Նախօրեին կորոնավիրուսից մահացած պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

Նախօրեին կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հիշեցնենք, որ 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16667 դեպք, որոնցից 6214-ն` առողջացած, 269-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82324 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 663 նոր դեպք:

Նմանատիպ նյութեր