2039 դիտում
13:28 23-08-2020
Նախօրեին կորոնավիրուսից մահացած անձինք եղել են 71 և 84 տարեկան, և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42792 դեպք, որոնցից 35991-ն` առողջացած, 852-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195194 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 176 նոր դեպք և 84 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ) և 62 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 255 է:
Նմանատիպ նյութեր
923 դիտում
12:28 14-06-2020
Նախօրեին կորոնավիրուսից մահացած պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ
10246 դիտում
11:22 16-08-2020
Կորոնավիրուսից մահացածը եղել է 30 տարեկան տղամարդ և չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»