211652_close_icon
views-count2833 դիտում article-date 21:51 15-06-2020

Clutch Chess International․ Կարլսենը դարձավ մրցաշարի հաղթող

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը հաղթել է Clutch Chess International միջազգային մրցաշարը, հայտնում է Armsport.am-ը: Մրցաշարը, որին մասնակցում էին ութ մասնակիցներ, անցկացվեց ըստ օլիմպիական համակարգի: Եզրափակիչ խաղում նորվեգացին 9,5-8,5 հաշվով հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Եզրափակիչը կայացավ երկու օրվա ընթացքում: Մինչ եզրափակիչ հասնելը Կարլսենը հաղթահարել էր Ջեֆրի Սունի ու Լևոն Արոնյանի արգելքը: Կարուանան իր հերթին հաղթել էր Միացյալ Նահանգները ներկայացնող Լենիեր Պերեսին և Ուեսլի Սոյին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 265 հազար դոլար, Կարլսենը կստանա 75 հազար դոլար:

Նմանատիպ նյութեր