3425 դիտում
10:13 16-06-2020
Սկանդալային ընթացք՝ «Տորպեդո»-«Դիլիջան» խաղի ժամանակ․ խաղի տեսուչը ծխախոտը հանգցրել է տնօրենի դեմքին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած շաբաթ տեղի ունեցած Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի «Տորպեդո»-«Դիլիջան» խաղը սկանդալային ընթացք է ունեցել: Բանն այն է, որ, ըստ համացանցում տարածված տեղեկությունների, բախում է գրանցվել ՀՖՖ կողմից հաստատված խաղի տեսուչի և «Դիլիջան» ակումբի գործադիր տնօրենի միջև, որի ընթացքում տեսուչն իր ձեռքում գտնվող, ծխացող սիգարետը հանգցրել է տնօրենի դեմքին։
Այս պահվածքը ցնցել է ֆուտբոլային հանրությանը, և շատերը սկսել են խոսել ոլորտում առկա ամենաթողության և անկազմակերպվածության մասին։ Բանը հասել է նրան, որ բարձրագույն խմբի ակումբների մի մասի մոտ ցանկություն է առաջացել դուրս գալ ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնությունից ու հիմնել պրոֆեսիանալ լիգա, քանզի գնալով ավելի դժվար է դառնում ֆեդերացիայի չինովնիկների հետ աշխատելը։
Ոլորտից քաջատեղյակ մեր աղբյուրները պնդում են, որ շշուկներ կան՝ իբր, ֆեդերացիան ունի նաև ֆինանսական խնդիրներ, և բանը հասել է այնտեղ, որ քննարկվել է Հայաստանում աշխատող իսպանացի մասնագետների ֆինանսավորման վերանայման հարցը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1861 դիտում
19:36 10-03-2014
Անկարգության պատճառով Քութաիսիի «Տորպեդո» ֆուտբոլային ակումբը կվճարի 11 հազար դոլար տուգանք
6042 դիտում
18:25 30-11-2017
Կամո Հովհաննիսյանը ճանաչվել է «Տորպեդո-Բելազի» տարվա լավագույն խաղացող
3581 դիտում
15:00 21-03-2019
Ուկրաինացի ֆուտբոլիստուհին խաղի ժամանակ բռունքով հարվածել է մարզչի դեմքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
748 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
997 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2302 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ