211652_close_icon
views-count1915 դիտում article-date 19:36 10-03-2014

Անկարգության պատճառով Քութաիսիի «Տորպեդո» ֆուտբոլային ակումբը կվճարի 11 հազար դոլար տուգանք

Վրաստանաի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ Քութաիսիի «Տորպեդոն» 5 խաղ անցկացնելու է չեզոք դաշտում: Ինչպես նաև երեկ տեղի ունեցած միջադեպի պատճառով պետք է վճարի 18 300 լարի, մոտ 11 000 դոլար, տուգանք: Թբիլիսիի «Դինամոն» ևս պետք է վճարի 800 լարի, մոտ 500 դոլար, երկրպագուների ջարդած նստարանների համար: Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 9-ին Թբիլիսիի «Դինամոյի» եւ Քութաիսիի «Տորպեդոյի» միջեւ ֆուտբոլի Վրաստանի ազգային առաջնության 21-րդ տուրի հանդիպումը դադարեցվել էր երկրպագուների պատճառով: Խաղի 60-րդ րոպեին, երբ դինամոականները հաղթում էին 2:0 հաշվով դաշտ էին ներխուժել երկրպագուները և սկսվել էր անկարգությունը, որին միջամտել էին ոստիկանները: Պատահածի հետևանքով խաղը հետաձգվել էր: Դադարեցված խաղը անցկացվելու է չեզոք դաշտում, սակայն ֆեդերացիան դեռ չի որոշել՝ երկրպագուներ կմասնակցեն, թե՝ ոչ:

Նմանատիպ նյութեր