211652_close_icon
views-count976 դիտում article-date 20:43 16-06-2020

Խոսեպ Գվարդիոլա. «Սիթին» պատրաստ չէ 3-4 օրը մեկ խաղ անցկացնել

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ի առաջիկա տուրի՝ «Արսենալի» դեմ խաղից առաջ. «Վաղը մենք կհասկանանք, թե ինչ մակարդակի վրա է թիմը, ինչի վրա պետք է աշխատենք: Մենք, ինչպես մյուս թիմերը, 3 շաբաթ ենք ունեցել պատրաստվելու համար: Այնպես որ, ունենք այն, ինչ ունենք: Բոլորը հնարավորության սահմաններում աշխատել են: Մենք պատրաստ ենք առաջիկա խաղին, բայց 3-4 օրը մեկ խաղ անցկացնել չենք կարող: Այդ իսկ պատճառով, անընդհատ պետք է ռոտացիա կիրառենք: Ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը լավ է»,-ասել է Գվարդիոլան: ԱՊԼ-ի առաջիկա տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» խաղը կկայանա վաղը՝ հունիսի 17-ին, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր