7122 դիտում
10:02 17-06-2020
ՀՀ պարետի նոր որոշումն ուժի մեջ է մտել
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նոր [url=https://www.gov.am/files/docs/4116.pdf]որոշումն [/url]ուժի մեջ է մտել:
Ստորեւ ներկայացնում ենք որոշումն ամբողջությամբ.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`
1.Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 6-րդ կետից հետո լրացնել 6.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝
«6.1. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը».
2) 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. «Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 13- ով» բառերից հետո լրացնել «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 6-ով» բառերը.
բ. «Գեորգի Ավետիսյանին» բառերից հետո ավելացնել
«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ» բառերը.
3) 11-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա. «6-րդ և 7-րդ կետերով» բառերը փոխարինել «6-րդ, 6.1-ին և 7-րդ կետերով» բառերով. բ. «ինչպես նաև» բառերից հետո ավելացնել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ» բառերը.
4) 11-րդ կետից հետո ավելացնել 11.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝ «11.1. ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Գնել Հասրաթյանին՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ համատեղ ապահովել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ս.թ. հունիսի 16-ին՝ ժամը 23:59-ին:
Նմանատիպ նյութեր
1936 դիտում
15:08 01-10-2018
150 հազար՝ 50-ի փոխարեն. ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ է մտել
6161 դիտում
21:46 27-03-2020
Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1027 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է