8098 դիտում
15:17 17-06-2020
Քոչարյանը լքեց Վերաքննիչ դատարանի նիստերի դահլիճը առողջական վիճակից ելնելով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հունիսի 17-ին Վերաքննիչ դատարանում միջնորդեց, որպեսզի Քոչարյանը լքի նիստերի դահլիճը առողջական վիճակից ելնելով։
«Քոչարյանը ցանկանում է լքել նիստերի դահլիճը զուտ իր առողջական վիճակից ելնելով։ Ավելորդ անգամ իր առողջությունը վտանգի տակ չդնելու համար։ Կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ»,- «[url=https://armenpress.am/arm/news/1018726.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ասաց Ալումյանը։
Դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց միջնորդությունը և Քոչարյանը Քրեակատարողական աշխատակիցների ուղեկցությամբ լքեց նիստերի դահլիճը։
Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
ՀՀ երկրորդ նախագահը 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար և մայիսի 12-ին վիրահատվել։ 2020-ի մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։
Նմանատիպ նյութեր
20188 դիտում
14:31 20-02-2015
Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ջհանգիրյանին ԱԺ-ում այնպես վիրավորեց, որ վերջինս լքեց նիստերի դահլիճը
6322 դիտում
15:18 08-05-2020
«Սա պետք է ունենա քաղաքական հետեւանքներ». «Լուսավոր Հայաստանը» լքեց ԱԺ նիստերի դահլիճը.. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»