211652_close_icon
views-count34113 դիտում article-date 17:46 17-06-2020

Հերթական գողության փորձը Երևանում. թիրախում «Թել-Սել» վճարային տերմինալն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 16-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, Սուսաննա Ա.-ն և հայտնել, որ հունիսի 15-ի ժամը 19:00-ից մինչև հունիսի 16-ի ժամը 03:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազատության պողոտա 6 հասցեում գտնվող «Պրես Ստենդ» ՍՊԸ-ում տեղադրված և նշված ընկերությանը պատկանող «Թել-Սել» վճարային տերմինալի դուռը կոտրել են և փորձել գողություն կատարել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հանցագործությունը կատարողի կամ կատարողների կամքից անկախ ավարտին չեն հասցրել: Գ.. Շամշյանի տեղեկութուններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն են բերման ենթարկել Սարի Թաղի բնակիչ, 27-ամյա Սամվել Հովհաննիսյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հայտնաբերվել է հանցագործության վայրի մոտ, իսկ «Պրես Ստենդ» ՍՊԸ -ն կրել է 20 հազար դրամի վնաս: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր