211652_close_icon
views-count28011 դիտում article-date 14:27 25-10-2023

Երևանում թալանել են անհատ ձեռներեցին պատկանող «Թել-սել» վճարային տերմինալը. գողացել են պահոցում գտնվող 3 մլն դրամը

Հոկտեմբերի 21-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Ա. Բ.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23:00-ից միչև հոկտեմբերի 21-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Սվաճյան փողոցում տեղադրված իրեն պատկանող «Թել-սել» վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել ողջ գումարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Գաբրիելյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագետները:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բ.-ն անհատ ձեռներեց է, իսկ «Թել-սել»-ից հափշտակել են մոտ 3 մլն դրամ:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր