4776 դիտում
17:23 19-06-2020
Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ. որոշումը կլինի կիրակի. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/06/19/Gagik-carukyan/3322618?fbclid=IwAR2hcv8ArKo34LE3QhfDMLByF7eD-B9wK11ql2roloyeOxC9ZlxJlwZCnUY]Tert.am[/url]-ը գրում է. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից՝ նշելով, որ այն հոդվածով, որով նա մեղադրվում է, չի հավատում, որ կալանավորելու, ձերբակալելու խնդիր կլինի: Նա տեղեկացրեց, որ դատարանը գնացել է խորհրդակցության սենյակ. որոշումը կլինի կիրակի:
«Ուզում եմ միայն մի հայտարարություն անել, եթե երկիրում այս համաճարակի տարծման, աղքատության, տնտեսական անկման մեջ ես եմ մեղավոր, ապա պատրաստ եմ այդ պատիժը կրելու, բայց էլի եմ ասում՝ ինձ համար շատ զարմանալի է այս ամենը: Պատմության մեջ չկա օրինակ, որ այս ընտրակաշառքի հոդվածով մարդ կալանավորեն»,- ասաց նա:
Հարցին, թե Ծառուկյանի հետ առնչվող մարդկանց հետ կապված վաղուց կային քրեական գործեր, սակայն ինչո՞ւ այդ ժամանակ էլ Ծառուկյանը չէր ասում, որ դա ևս քաղաքական հետապնդում է, Ծառուկյանը պատասխանեց, որ կասկածում էր, բայց իրավունք չուներ արտահայտելու։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/19/Gagik-carukyan/3322618?fbclid=IwAR2hcv8ArKo34LE3QhfDMLByF7eD-B9wK11ql2roloyeOxC9ZlxJlwZCnUY]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»