211652_close_icon
views-count3970 դիտում article-date 18:54 08-05-2020

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցը. որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին

[url=https://www.tert.am/am/news/2020/05/08/Khocharyan-robert/3284383?fbclid=IwAR2V6SlhYGQhie2LJf_q3IVNQi0aZUawQ-ErExNhLbUfA5XiqQwz6ibFlKc]Tert.am-[/url]ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանների միջնորդության քննությունից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը՝ 17:50-ին: Այդ մասին հայտարարեց դատավոր Դանիբեկյանը: Նշենք, որ Դատախազությունն առարկեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխել կա՛մ գրավով, կա՛մ ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ, կա՛մ կորոնավիրուսով պայմանավփորված, նշելով, որ դրանք անհիմն են, և այժմ խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն չկա: Փաստաբանական թիմից Հայկ Ալումյանը, անդրադառնալով դատախազ Պետրոս Պետրոսյանի դիտարկմանը, թե պաշտպանների պատճառով երեք դատական նիստ է հետաձգվել, ասաց, թե այդպես չէ, ու պաշտպանների բացակայութան պատճառով հետաձգվել է մեկ նիստ: Դատախազության այն դիտարկմանը, թե բանտային պայմաններում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի շատ չէ, քան ազատության մեջ գտնվող մարդկանց մոտ, Ալումյանն արձագանքեց. «Երբ մարդ անզատության մեջ կորոնավիրուսով է վարակվում, որովհետև ինչ-որ մեկի հետ շփվել է, դա իր խնդիրն է, թող չշփվեր, բայց անազատության մեջ գտնվողը չի ընտրում՝ ում հետ շփվել»: Ինչ վերաբերում է նրան, թե եթե կորոնավիրուսով վարակվելու մտավախություն կա, այդ դեպքում ինչու՞ Քոչարյանը դիմակով և ձեռնոցով չէ, Ալումյանը պատասխանեց՝ քանի որ իր կողքին նստած փաստաբաններն են դրանք կրում: Ժամը 18:00-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, պաշտպանական կողմը առաջարկեց նիստը երկարաձգել, և եզրափակիչ ելույթի համար 15 րոպե տրամադրել պաշտպաններին կողմերը չառարկեցին: Լրացուցիչ ժամանակի ընթացքում Քոչարյանի փաստաբանական թիմից Հովհաննես Խուդոյանը, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, ասաց. «Իմ կարծիքով՝ ամենակարևոր փաստարկը, թե ինչու Դուք կարող եք և պետք է բավարարեք մեր ներկայացրած միջնորդությունները, այն է, որ այսօր ոչ մեկը դատարանների դռներ չի փակելու»:

Նմանատիպ նյութեր