4019 դիտում
23:30 19-06-2020
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է. ՀՀ պաշտպանության նախարարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա
Պարզաբանում. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում Ցոլակ Խաչատրյանի գործի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությանը, հաշվի առնելով նշված գործի վերաբերյալ անհարկի շահարկումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացի Ցոլակ Խաչատրյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում 15.06.2020թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) 1-ին մասով, Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ինչպես նաև՝ ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող հրապարակումներից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին