211652_close_icon
views-count11909 դիտում article-date 15:44 20-06-2020

Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում են հայցեր ներկայացնել դատարան. հայտարարություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում են հայցեր ներկայացնել դատարան: Նրանք տարածած հայտարարության մեջ ասվում է. «Երեկ Առաջին լրատվականի կողմից տարածած սուտ լուրերի կապակցությամբ ես, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում ենք հայցեր ներկայացնել դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատասխանատվության միջոց կիրառելու պահանջներով»: Հիշեցնենք, որ լրտվամիջոցը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության այդ երեք պատգամավորները հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր