Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակում՝ «Ինեկոբանկի» դիմաց, բախվել են 06-ն ու 07-ը. վերջինս կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 23:30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում բախվել են ՎԱԶ-2106 և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ 07-ը կողաշրջվել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: