31036 դիտում
22:58 20-06-2020
Խոշոր հրդեհ Երևանում. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մոտ այրվել է խոտածածկ տարածք, իսկ 3 հատ չշահագործվող Ford Transit-ներ վերածվել են մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:0-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն:
Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել և մոխրակույտի են վերածվել 3 հատ չշահագործվող Ford Transit մակնիշի ավտոմեքենա և հարակից հատվածում կուտակված աղբը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննությունից հետո:
Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2210 դիտում
17:15 17-03-2014
Հանրապետական հիվանդանոցի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը կդադարեցվի