6994 դիտում
14:25 21-06-2020
Ձեր անձնազոհությունն ու նվիրվածությունը մենք շատ բարձր ենք գնահատում. Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ բուժաշխատողներ,
Հիպոկրատի երդվյալներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի այս օրերին ես ուզում եմ առանձնահատուկ երախտիքի խոսք ուղղել ձեզանից յուրաքանչյուրին: Այս օրերին դուք իսկապես հերոսական պայքար եք մղում աշխարհը պատուհասած համավարակի դեմ:
Ձեզանից շատերն, արդեն ամիսներ շարունակ, կտրված լինելով ընտանիքներից, հարազատներից ու երեխաներից՝ անձնվիրաբար, օրուգիշեր պայքարում են մարդկային կյանքերի փրկության ու առողջության պահպանման համար:
Հավատացե՛ք, մենք դա տեսնում ու անասելի բարձր ենք գնահատում: Տոնական այս օրը դուք անցկացնում եք վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապբուժօգնության ծառայությունում` հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, անմնացորդ նվիրումով կատարում աստվածահաճո այս առաքելությունը:
Ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ ձեր անձնազոհությունն ու նվիրվածությունը մենք շատ բարձր ենք գնահատում: Համոզված եղեք, որ դժվարին այս պայքարում մենք ձեր կողքին ենք: Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մաղթում եմ կամք ու տոկունություն, ձեր ընտանիքներին ու համայն հայ ժողովրդին՝ քաջառողջություն: Աստված պահապա՛ն ձեզ բոլորիդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4673 դիտում
12:48 21-06-2018
ԱՀ պետական նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ
Այս բաժնից
721 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին