211652_close_icon
views-count4754 դիտում article-date 12:48 21-06-2018

ԱՀ պետական նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ բուժաշխատողներ Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Անգնահատելի է ձեր վաստակը՝ սկսած Արցախյան գոյապայքարի առաջին օրերից մինչև այսօր: Դուք մշտապես կանգնած եք մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու կողքին՝ ի սպաս դնելով ձեր մասնագիտական հմտություններն ու կարողությունները: Կարևորելով ձեր հանրային առաքելությունը և բարձր գնահատելով ձեր կատարած աշխատանքը՝ Արցախի իշխանությունները անում են հնարավորը՝ հանրապետության բուժհիմնարկների պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման և մասնագիտական վերապատրաստման ուղղությամբ: Համոզված եմ, որ այսուհետ ևս ձեր մասնագիտական ներուժը կծառայեցնեք մեր ժողովրդի առողջության պահպանման ու բարելավման վեհ գործին:

Նմանատիպ նյութեր