211652_close_icon
views-count2365 դիտում article-date 20:57 21-06-2020

Ֆիորենտինան մտադիր է գնել Իբրահիմովիչին

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով La Nazione-ին։ Աղբյուրի տվյալների համաձայն՝ «Ֆիորենտինան» արդեն կապ է հաստատել խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Հաղորդվում է, որ իտալական ակումբում գոհ են նախորդ տարի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին ձեռք բերելուց ու ուզում են ևս մի փորձառու ֆուտբոլիստի ստանալ։ Իբրահիմովիչը «Միլան» էր տեղափոխվել 2020-ի հունվարին «Լոս Անջելես Գելաքսիից»։ Ա Սերիայի ընթացիկ առաջնության 8 խաղում 38-ամյա ֆուտբոլիստը դարձել է 3 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հաղորդվում էր, որ Իբրահիմովիչը պատրաստ է մնալ «Միլանում», եթե նրան տարեկան 6 մլն եվրո առաջարկեն։

Նմանատիպ նյութեր