977 դիտում
11:09 22-06-2020
Նման հավաքական կերպով իշխանություն յուրացնելու և սահմանադրական կարգ տապալելու դեպք դեռևս չի եղել. Արփինե Հովհաննիսյան
Եթե դուք չեք դիմում Սահմանադրական դատարան, ( ինչ խուճուճ ու ախմախ հիմնավորմամբ էլ դա լինի) ապա Ձեր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում եւ սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե այն ինչ հրապարակվել է մամուլում սահմանադրական հեղաշրջման մասով, ապա՝
Հարգե՜լի խորհրդարանական ընդդիմություն,
Ձեզ եմ ներկայացնում Վենետիկի հանձնաժողովի այսօր հրապարակվելիք կարծիքի 60-րդ կետը, որտեղ բառացիորեն նշված է, մեջբերում եմ.
«Հայաստանի Սահմանադրության 168( 2) եւ 169(2)-րդ հոդվածները նախատեսում են սահմանադրական փոփոխությունների սահմանադրական վերանայումը (ստուգումը):168(2)-րդ հոդվածը, սահմանում է, որ Սահմանադրական դատարանը մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Նման վերանայման(ստուգման) ՊԱՐՏԱԴԻՐ բնույթը հստակորեն սահմանված է 169(2) հոդվածում, որի համաձայն Ազգային ժողովը 168(2) հոդվածով նախատեսված դեպքերում դիմում է (պետք է դիմի) Սահմանադրության փոփոխության հարցով»:
Պետք է նշել, որ հաջորդիվ տեքստում (69) Հանձնաժողովը նշել, է, որ եթե Սահմանադրությունը, ինչպես օրինակ Հայաստանի Սահմանադրությունը, նախատեսում է նման ex ante (նախնական) վերնայման հնարավորություն, ապա նման կանոնը պետք է պահպանվի:
Հարգելի' պատգամավորներ,
Այլ կերպ ասած, եթե դուք չեք դիմում Սահմանադրական դատարան, ( ինչ խուճուճ ու ախմախ հիմնավորմամբ էլ դա լինի) ապա Ձեր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում եւ սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին:
Իշխանափոխությունից հետո տարբեր դրվագներով տարբեր մարդիկ բազմիցս տապալել են սահմանադրական կարգը, բայց նման հավաքական կերպով իշխանություն յուրացնելու եւ սահմանադրական կարգ տապալելու դեպք դեռեւս չի եղել:
Անիրավության այսքան բարձր նշաձող երբեւէ դեռեւս չի սահմանվել:
Ավելին, առանց սահմանադրական վերահսկողության սահմանադրական փոփոխությունները միանգամից ապալեգիտիմացնում է նաեւ հետագայում ընտրվելիք ՍԴ դատավորներին:
Հարգե՜լի խորհրդարանական ընդդիմություն
Եթե դուք իրապես հետեւողական եք ձեր քաղաքական առաջնայնություններում եւ պայքարում, ապա վստահաբար կարող ենք արձանագրել, որ չդիմելով Սահմանադրական դատարան, դուք եւս մասնակից կդառնաք իշխանության կողմից բեմադրված հերթական խայտառակությանը` անկախ այն հանգամանքից կողմ կքվեարկեք նախագծին,թե ոչ:
Հարգելինե՜ր
Այս նախագիծը այլեւս արտակարգ դրության հետ կապ չունի: Նախագծի ընդունումը կամ չընդունումը Հայաստանի միջազգային իրավական հեղինակության հարցն է: Մի հանդուրժեք, որ այն հերթական անգամ իշխանության կողմից տրորվի:
Կից նկարում՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետը։ Ժամեր անց այն կլինի հրապարակային։ Մեկնաբանություններում ձեզ համար կտեղադրեմ նաեւ վերաբերելի կետերը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
18:31 20-09-2023
4 անձ ձերբակալվել է սահմանադրական կարգը տապալելու կոչի կամ ապօրինի կերպով սառը զենք կրելու կասկածով․ ՔԿ
3941 դիտում
10:53 27-07-2018
Սահմանադրական կարգը տապալելու փորձի ժամանակ իշխանական կոալիցիայում էին նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
910 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին
646 դիտում
22:11 03-02-2025
Քննարկվել է քաղաքաշինության ոլորտում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում
1258 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)