82962 դիտում
13:24 22-06-2020
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Hyundai-ն ու Nissan-ը. 4 վիրավորներից 2-ին ծառայողական ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանը. դեպքի վայրից էլ մի քանի երիտասարդներ բերման ենթարկվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23;30-ի սահմաններում Աճառյան-Ռուբինյանց փողոցների և Մյասնիկյան պողոտայի հատման վայրում բախվել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Նավասարդյանի վարած Hyundai մակնիշի 36 AP 405 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 23-ամյա Միքայել Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 88 XO 008 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ 31-ամյա Երվանդ Կալայջյանի վարած Nissan մակնիշի 36 AR 124 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի գիշերվա առաջին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի մեջ գտնվող վիրավորներից 2-ին հիվանդանոց է տեղափոխել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ Սեյրան Սարգսյանը՝ իր ծառայողական ավտոմեքենայով։
Ֆոտոլրագրողը հյատնում է նաև, որ Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված էր, քանի որ այդ հատվածում Երևանի քաղաքապետարանը կատարում էր կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Արման Մարգարյանը, 22-ամյա Մարիամ Բաբախանյանը, 21-ամյա Միլենա Մարդանյանը և Hyundai-ի վարորդ Երվանդ Կալայջյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով նախ բախվել է Hyundai-ին, ապա առաջ ընթանալով՝ բախվել Nissan-ին։
[b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր էին ժամանել մի քանի երիտասարդներ, ովքեր փորձում էին խոչընդոտել ոստիկանների աշխատանքին՝ ասելով, թե «մեր ախպերն ա ավարիա տվել»՝ նկատի ունենալով Mercedes-ը, «ու պտի իմանանք՝ ինչն ինչոց է»։
Ճանապարհային ոստիկանները՝ Ա. Գրիգորյանի գլխավորությամբ մի քանի անգամ հորդորեցին, որպեսզի նրանք չխոչընդոտեն աշխատանքներին, սակայն, տեսնելով, որ «ուշ է տեղ հասնում», ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները այդ «աքլոր կտրած կտրիճներին ասֆալտին փռելով» տեղափոխեցին ոստիկանություն։ [/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+