211652_close_icon
views-count67639 դիտում article-date 11:00 10-03-2020

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Nissan-ը բախվել է կայանված Hyundai-ին, Hyundai-ը՝ Mercedes-ին, Mercedes-ն էլ՝ Lexus-ին, Nissan-ը վերածվել է մոխրակույտի, 3 հոգի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan մակնիշի 35 QT 678 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում՝ Քրեակատարողական ծառայության վարչական շենքի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի 36 NA 052 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ում հրդեհ է բռնկվել, և ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջացած հրդեհի հետևանքով Nissan-ի վարորդն ու 2 ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներեով տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։ Երբ Nissan-ը բախվել է Hyundai-ին, Hyundai-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E220 մակնիշի 35 CD 595 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնիշի 35 ՏG 947 համարանիշի ավտոմեքենային։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր