31496 դիտում
23:40 22-06-2020
Հունիսի 22-ին դադարեցվում է Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիների առցանց ցուցակագրումը. Դեսպանատուն
Հայտնում ենք, որ, հաշվի առնելով Հայաստան մեկնելու համար գրանցված քաղաքացիների մեծաթիվ լինելու հանգամանքը (ավելի քան 25 հազ․ քաղաքացի), ս/թ․ հունիսի 22-ին դեսպանության կողմից դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը։ Այդ մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Ինչպես նշել ենք նախորդ հաղորդագրության մեջ, համաճարակով պայմանավորված իրավիճակում, ցավոք, իրատեսական չի դիտվում ապահովելու բոլոր ցանկացողների վերադարձը չարտերային չվերթներով։
Առաջիկայում՝ մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսումը, դեսպանության կողմից կշարունակվեն չարտերային չվերթների կազմակերպման շուրջ աշխատանքներն՝ ուղղված հաշվառված քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմանը։
Մինչդեռ, ելնելով դեսպանությունում գրանցված, սակայն չվերթներից հրաժարվող քաղաքացիների մեծաթիվ լինելու հանգամանքից, ինչպես նաև հաստատումից հետո չվերթներին չներկայանալու փորձից, այս ուղղությամբ ևս նոր քայլեր կմշակվեն։
Չարտերային թռիչքների չվացուցակի մասին կհայտնենք առաջիկայում։
Նմանատիպ նյութեր
1846 դիտում
12:14 02-07-2019
Թավշյա հեղափոխությունից հետո ավելացել է ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների թիվը
Այս բաժնից
742 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը