211652_close_icon
views-count10547 դիտում article-date 20:21 22-06-2020

Պարզ լիճ տանող ճանապարհը բարենորոգվում է. մարդափոյ փոսերը պատմության գիրկը կանցնեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Դիլիջան» ազգային պարկում իրականացվում են ճանապարհների բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Դեպի Պարզ լիճ տանող 6 կիլոմետր երկարությամբ ճանապարհը խորհրդային անհիշելի ժամանակներից բարձիթողի վիճակում էր և այժմ քարուքանդ եղած և մարդաբոյ փոսերով հարուստ այդ ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատվելու է: Այժմ ճանապարհի ողջ երկայնքով իրականացվում են համապատասխան ինժեներական աշխատանքներ, գրուտը հարթեցվում է, բազմաթիվ շինտեխնիկա է բերվել և նախատեսվում է մինչև այս տարվա վերջ ավարտին հասցնել ճանապարհի շինարարությունը, ինչը նոր խթան կհանդիսանա զբոսաշրջիկության զարգացման համար: Իսկ դա ոչ միայն Պարզ լիճն է, այլ նաև՝ ազգային պարկն ու հիասքանչ, կազդուրիչ բնությունը: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր