28443 դիտում
10:48 11-06-2023
Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ Պարզ լիճ տանող ճանապարհն ամբողջութամբ փակվել է․ պատճառը հաստաբուն ծառի տապալվելն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լիճ տանող ճանապարհին հսկայական ծառը տապալվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջ-փրկարարները, չսպասելով մարզպետարանի և անտառտնտեսության աշխատակիցների ժամանմանը, էլեկտրական սղոցներով մասնատել են ծառն ու այն հեռացրել ճանապարհից։
Երթևեկությունը ամբողջությամբ բաց է։
Ֆոտորագրողը հայտնում է, որ նշված վայրում բազմաթիվ վտանգավոր ծառեր կան, որոնք ամեն պահին, հնարավոր է՝ տապալվեն։ Եվ պետք է պատկան մարմինները այդ ծառերը հեռացնեն, տեղում տնկելով նորերը։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
10544 դիտում
20:21 22-06-2020
Պարզ լիճ տանող ճանապարհը բարենորոգվում է. մարդափոյ փոսերը պատմության գիրկը կանցնեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
889 դիտում
17:05 19-05-2023
Մայիսի 20-ին փակ կլինի Պարզ լիճ տանող ճանապարհը
Այս բաժնից
1954 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)