2825 դիտում
22:40 22-06-2020
Անհասկանալի է մասնագիտությունների ընտրության ԿԳՄՍ նախարարության տրամաբանությունը. մասնագետները՝ աշխատող ուսանողների վարձավճարները եկամտահարկով վճարելու նախագծի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/06/22/Education/3324949?fbclid=IwAR1Celj59egMJY7_9UdrKxk7QKRMcyVEFEY7YMtoj6Rx04D2ZwANf4oiH1M#.XvDvS6Axua8.facebook]Tert.am[/url]-ը գրում է. Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով։ Կառավարությունն արդեն հաստատել է մասնագիտությունների ցանկը։
«Սահմանվել է օպտիմալ ցանկ, որում տեղ գտած մասնագիտություններով սովորող քաղաքացիները, ովքեր աշխատում են, կարող են իրենց եկամտահարկից փոխհատուցել վարձավճարները»,-Կառավարության նիստի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Ցանկում ներառված մասնագիտությունները, սակայն, դժգոհությունների առիթ են դարձել շատ ուսանողների և մասնագետների շրջանում։ Շատերի կարծիքով՝ ցանկը սահմանափակ է, ներառված չեն այն մասնագիտությունները, որոնք իրապես պահանջարկ ունեն աշխատաշուկայում։
Նախագծի հիմնավորման մեջ, սակայն, նշվում է, որ այն կօգնի աշխատաշուկան համալրելու համապատասխան մասնագետներով, այսինքն՝ նախագծով կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը։ Սակայն կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համաձայն չէ այս հիմնավորման հետ, ով Tert․am-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծն ընդամենը սոցիալական ծրագիր է և մեծ հաշվով չի կարող կարգավորել աշխատաշուկայի խնդիրները․ «Չեմ կարծում, թե այս նախագիծը կարող է փոխել այս ոլորտում առկա խնդիրները, ոչ միշտ է սովորելն ու աշխատաշուկան կապակցված»։ Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանն էլ Tert․am-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծը կարող է օգնել ուսանողներին կարճ ժամանակահատվածում մտնել աշխատաշուկա, սակայն կադրային որակ ապահովելու առումով այն իրատեսական չէ․ « Դժվար է ընդհանրացնել և ասել, եթե մենք ընդունել ենք այս ծրագիրը, ապա մենք կունենանք ավելի լավ որակ, այստեղ ես մի քիչ վերապահումով կմոտենայի, մի փոքր հետ կգնայի ու այդպես ամպագոռգոռ հայտարարություն չէի անի»։
Համաձայն ԿԳՄՍ նախարարի՝ մասնագիտությունների ցանկն ավելի արդյունավետ դարձնելու համար խորհրդակցել են բոլոր գերատեսչությունների հետ, սակայն, Սերոբ Խաչատրանը նշում է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ են ընտրվել մասնագիտությունները․ «Բավականին սուբյեկտիվ է հասարակական գիտությունների հատվածը, քանի որ դրված է ընդամենը երկու մասնագիտություն, մշակութաբանություն և սոցիոլոգիան, բնականաբար պարզ չէ, թե ինչու են այդ երկուսն ընտրվել, ինչու այդ մեծ ցանկից ընտրվեցին այդ երկուսը»։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/22/Education/3324949?fbclid=IwAR1Celj59egMJY7_9UdrKxk7QKRMcyVEFEY7YMtoj6Rx04D2ZwANf4oiH1M#.XvDvS6Axua8.facebook]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2342 դիտում
12:57 24-01-2020
Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
3191 դիտում
09:33 25-01-2020
Աշխատող ուսանողների ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկով. «Փաստ»
1499 դիտում
15:47 26-02-2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին