3530 դիտում
11:26 23-06-2020
Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ՝ որպես հմուտ պետական ու քաղաքական գործչի, գիտնականի ու դիվանագետի:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր հետեւողական ջանքերն՝ ուղղված հայկական երկու հանրապետությունների զարգացման ու զորացման, նոր աշխարհում հայ ժողովրդի տեղի ու դերի ամրապնդման, մեր սերունդների հուսալի ու ծաղկուն ապագայի կերտման հայրենանվեր գործին: Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ համազգային խնդիրների լուծման ճանապարհին:
Մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին քաջառողջություն, խաղաղություն ու ամենայն բարիք»:
Նմանատիպ նյութեր
1567 դիտում
20:10 01-10-2019
Արցախում Ֆրենկ Փալոունի նկատմամբ տածում են անկեղծ հարգանք. Բակո Սահակյան
2354 դիտում
15:31 28-09-2019
Արմեն Գրիգորյան. Սուտը տարածողները տարրական հարգանք չունեն վշտի մեջ գտնվող մարդկանց հանդեպ
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում