211652_close_icon
views-count14412 դիտում article-date 19:57 23-06-2020

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը դիմակ է բաժանում փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am

Պարետի որոշումներով, ի թիվս այլ պահանջների, մարդիկ դիմակ պետք է դնեն ոչ միայն կանգառներում, հանրային տրանսպորտից և տաքսիներից օգտվելիս, այլև հանրային բացօթյա վայրերում, այդ թվում՝ բակերում։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության շրջանակներում Ոստիկանության պետը շրջայց է կատարում Նորք-Մարաշում: Այսօր նմանատիպ ակցիա են իրականացրել նաև մի շարք նախարարներ։ Մասնավորապես, դիմակներ են բաժանում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Ֆինանսների նախարար Արմեն Հայրապետյանը: Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=7wxWMB0wa4E&feature=emb_logo]Armlur.am[/url]-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր